Ղրիմն Ուկրաինային վերադարձնելը միջազգային իրավունքի պահանջն է․ Էրդողան

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը մնում է անփոփոխ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղրիմի պլատֆորմի 4-րդ գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նա ընդգծել է, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է։

«Թուրքիան անկեղծորեն ցանկանում է, որ պատերազմն ավարտվի արդար և կայուն խաղաղությամբ՝ հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության վրա»,- ասել է Էրդողանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել գագաթնաժողովի կազմակերպման գործում, առաջին հերթին՝ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին և Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Քիրիմօղլուին։

Նա հիշեցրել է, որ այս տարվա գագաթնաժողովը համընկնում է Ղրիմի թաթարների տեղահանության 80-ամյակի հետ ու նշել, որ «իրենց հայրենիքից բռնի կերպով վտարված Ղրիմի թաթար թուրքերի ապրած ողբերգության ցավը չի հանդարտվել, և դրանից առաջացած վերքերը չեն սպիացել 80 տարիների ընթացքում»։

Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան երբեք չի ճանաչել Ղրիմի բռնակցումը, որը «սրացրել է տարածաշրջանի բնակչության տառապանքը»։ Նա ընդգծել է, թե «Ղրիմի բնիկ ժողովուրդներից մեկի՝ թաթար թուրքերի անվտանգության և բարեկեցության ապահովումը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»։

Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում «լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն Ղրիմի թաթար թուրքերի իրավունքների ամրապնդման համար»։ Նա նաև գոհունակություն է հայտնել երեք տարվա ազատազրկումից հետո Ղրիմի թաթարների Մեջլիսի փոխնախագահ Նարիման Ջելալի ազատ արձակման կապակցությամբ։