Բաքուն Մոսկվային նոտա է փոխանցել՝ ադրբեջանցիներին հարկադրաբար Ուկրաինայում պատերազմական գոտի ուղարկելու համար

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիների հետ կապված, որոնց հարկադրաբար ուղարկել են Ուկրաինայում պատերազմական գոտի։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA-ն՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Մոսկվային նոտա է ուղարկվել Չեչնիայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներ Նիհադ Ռզաևի, Էլհան Շիրինովի և Վուգար Մահերամովի հետ կապված։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Նիհադ Ռզաևը, ինչպես նաև նրա ազգականներ Էլխան Շիրինովը և Վուգար Մահերամովը, որոնք մայիսին մեկնել էին Չեչնիա աշխատանքի, կալանքի տակ են միգրացիոն փաստաթղթերի հետ կապված հարցերով։ Այս մասին հայտնել էր Նիհադի հայրը՝ Թոֆիգ Ռզաևը։ Նա դիմել էր լրատվամիջոցին՝ նշելով, որ զինվորականների ճնշման տակ փորձում են հարազատներին ստիպել փաստաթղթեր ստորագրել՝ Ուկրաինա կռվելու ուղարկելու համար։ Կապ էին հաստատել Էլխան Շիրինովի և Վուգար Մահերամովի հետ, որոնք  գտնվում են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի «Հյուսիսային Ախմատ» զորամասում։

Շիրինովը հայտնել է, որ մեկուսարանում իրենց ստիպել են փաստաթղթեր ստորագրել, և որ իրենց հետ, ընդհանուր առմամբ, հինգ ադրբեջանցի է պահվում։

«Հիմա ես ու Վուգար Մահերամովը զորամասում ենք, ևս երեք հոգի, այդ թվում՝ Նիհադը, բանտում են։ Ավելի վաղ այստեղ երկու ադրբեջանցու էին բերել։ Հավանաբար, նրանց էլ կստիպեն փաստաթղթեր ստորագրել։ Մեզ որպես միգրանտ են ձերբակալել փաստաթղթերի անհամապատասխանության պատճառով։ Մեկուսարանում մեզ առաջարկեցին բանակ գնալ, սակայն մենք հրաժարվեցինք։ Դրանից հետո մեզ ստիպեցին դատարկ թուղթ ստորագրել, և բավարար գիտելիք չունենալով՝ մենք ստորագրել ենք։ Հետո մեզ տեղափոխեցին այն զորամաս, որտեղ այժմ գտնվում ենք։ Ինչո՞ւ ես պետք է գնամ Ուկրաինա կռվելու»,- պատմել է Շիրինովը։

Էմմա Չոբանյան