Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն ու գլոբալ խնդիրները։ Հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է խաղաղության ջանքերը՝ վերջ դնելու ուկրաինա-ռուսական պատերազմին և Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումներին։ Նա ասել է, որ միջազգային …

