Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին. Շախմատի համաշխարհային oլիմպիադա

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ: Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր և բրոնզե մեդալ նվաճել 4-րդ խաղատախտակի վրա:

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Վերջին խաղափուլում մեր ընտրանին 3:1 հաշվով առավելության է հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը կիսել են միավորները: Կանանց մրցաշարում չեմպիոնի կոչմանն արժանցել է Հնդկաստանի թիմը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայում կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Տղամարդկանց մրցաշարի հաղթողի կոչմանը դարձյալ արժանացել է Հնդկաստանի թիմը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթանակի է հասել Իրանի ընտրանու նկատմամբ: Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը:

Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը զիջել է մրցակցին: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ընդհանուր վաստակած միավորներով երրորդն են Հնդկաստանից և ԱՄՆ-ից հետո։