Ադրբեջանական Abzas Media առցանց անկախ լրատվամիջոցի տնօրեն Ուլվի Հասանլին այսօր վաղ առավոտից անհետացել էր, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նա ձերբակալվել է։ Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզին սոցցանցերում հայտնել է, որ Հասանլին այսօր պետք է արտերկիր մեկներ, սակայն նա ինքնաթիռ չի նստել։ «Առավոտյան ժամը 4։30-ին Ուլվին դուրս է եկել տանից և շարժվել դեպի օդանավակայան։ Սակայն …