Պավել Դուրովը որոշել է հրապարակել Telegram-ի օգտատերերի տվյալները՝ իշխանությունների պահանջով

Լուրեր

09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Telegram-ի կանոնները խախտող օգտատերերի IP հասցեներն ու հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան ողջամիտ իրավական հարցումների: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է հավելվածի համահիմնադիր Պավել Դուրովը, փոխանցում է RTVI-ը։

«Այս միջոցները պետք է զսպեն հանցագործներին։ Telegram-ում որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու և նորություններ ստանալու, այլ ոչ թե անօրինական ապրանքներ գովազդելու համար»,- ընդգծել է Դուրովը։

Գործարարը դժգոհել է, որ Telegram-ից օգտվելու պայմանները խախտողները «չարաշահել են» որոնումը մեսենջերում՝ վաճառելով անօրինական ապրանքներ։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արհեստական բանականության օգտագործմամբ մոդերատորների հատուկ թիմը Telegram-ում որոնումը «շատ ավելի ապահով» է դարձրել, նշել է Դուրովը։

Հայտնաբերված «խնդրահարույց» բովանդակությունն այլևս հասանելի չէ։

Telegram-ի ծառայության պայմանները և գաղտնիության քաղաքականությունը թարմացվել են ամբողջ աշխարհի օգտատերերի համար: Դուրովը կոչ է արել զեկուցել @SearchReport հատուկ բոտին որոնման մեջ «վտանգավոր կամ անօրինական բան» գտնելու դեպքում:

Հիշեցնենք՝ Պավել Դուրովն օգոստոսի 24-ին ձերբակալվել է Փարիզում։ Ֆրանսիայի դատախազության պնդմամբ՝ նա հրաժարվել է իրավապահներին տրամադրել ծանր հանցագործությունների հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն, ներքաշված է եղել կիբերհանցագործությունների և փողերի լվացման մեջ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի