Թուրքիայի և Իրանի նախագահները Նյու Յորքում տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներն են քննարկել

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Թուրքական տանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝  հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, Իսրայելի հարձակումները Պաղեստինի և Լիբանանի վրա, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Նշելով, որ Թուրքիայի և Իրանի միջև պատմամշակութային կապերը միշտ դրական ազդեցություն են ունեցել երկկողմ հարաբերությունների վրա, և որ առաջիկայում կգնահատվեն երկու երկրների շահերին համապատասխան համագործակցության հնարավորությունները՝ Էրդողանը վստահություն է հայտնել, որ կապերը կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում։

Մատնանշելով խաղաղությանը ծառայող միջոցներ ձեռնարկելու կարևորությունը՝ ի պատասխան Իսրայելի ագրեսիայի, որը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը, Էրդողանն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է իր ձայնն ավելի բարձրացնի միջազգային իրավունքի, դիվանագիտության և մարդու իրավունքների հիման վրա, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ դադարեցվի բռնությունը, որն Իսրայելն իրականացնում է պաղեստինյան և լիբանանյան տարածքներում։

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ Անկարան մեծացնում է ջանքերը՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու խաղաղ բնակիչներին պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայի հատվածում, որտեղ իսրայելական ջարդեր են տեղի ունենում։

Թարգմանությունը՝Էմմա Չոբանյանի