Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջիրո դ’Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրեն Միշել Նապոլիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը կարևորել է հեծանվասպորտի զարգացումն ու մասսայականացումը մեր երկրում, ինչը կնպաստի նաև առողջ ապրելակերպի խթանմանը: Հանդիպմանը քննարկվել են վերը նշված հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչների հետ համագործակցությամբ Հայաստանում միջազգային մրցաշարի կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն …

