Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն Երևանին խաղաղության հաստատման օրակարգ է առաջարկել

Լուրեր

18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է «Ապագայի գագաթնաժողովին»։ Իր ելույթում նա ասել է, թե «Ադրբեջանը հավատարիմ է միջազգային իրավունքին, կլիմայի փոփոխության դեմ պայքարին և կայուն զարգացմանը»։

Ադրբեջանցի պաշտոնյան ասել է նաև, թե Ադրբեջանը, իբր, բախվել է միջազգային իրավունքի խախտումների՝ նշելով «տարածքների երկարաժամկետ օկուպացիայի և դրան հաջորդած ինքնիշխանության վերականգնման» մասին։

Նա հայտարարել է, թե Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ՝ հիմնված Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա:

«Ադրբեջանն ու Հայաստանը հիմք են դրել հետկոնֆլիկտային կարգավորման օրակարգին, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու հարգանքի վրա: Հիմնվելով երկկողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ մենք կոչ ենք անում հրատապ քայլեր ձեռնարկել մնացած խոչընդոտները վերացնելու համար և ընդգծել անհրաժեշտ քաղաքական կամքի ու պատասխանատվության դրսևորման կարևորությունը»,- ասել է Բայրամովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի