Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Հյուսիսի նետերը» ռազմական օպերացիայի շրջանակում Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին հարվածների նոր ալիքի մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ բանակը «թիրախային հարվածներ» է հասցնում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին։ Ամբողջ օրվա ընթացքում իսրայելական բանակը հաղորդել է, որ ավիահարվածներ են հասցվել Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա հովտում «Հըզբոլլահ»-ի թիրախներին: Բացի այդ, իսրայելական բանակը հարձակվել …

