Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել և պատրաստ է բանակցել․ Իրանի նախագահը՝ Շառլ Միշելին

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորքում բանակցություններ է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը   ձգտում է ընդլայնել փոխըմբռնումն ու համագործակցությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային ասպարեզներում: Նա «սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակությունն ու էսկալացիան» անվանել է «տարածաշրջանի և աշխարհի ամենալուրջ խնդիրն այսօր»։

«Մինչ Իրանի ժողովուրդն ինձ ընտրեց միասնության, կարեկցանքի և աշխարհի հետ փոխգործակցության կարգախոսով, և ես դարձա նախագահ, սիոնիստական ​​ռեժիմը փորձեց Իրանի Իսլամական Հանրապետությանը ներքաշել պատերազմի մեջ՝ սպանելով մեր սիրելի հյուր Հանիեին հենց իմ երդմնակալության օրը»,- հայտարարել է Փեզեշքիանը։

«Ինչ վերաբերում է միջուկային խնդրին, Իրանի Իսլամական Հանրապետությունը դրսևորել է խնդիրը լուծելու իր կամքը, և այսօր մենք պատրաստ ենք բանակցել և փորձել լուծել խնդիրը»,- հավելել է նա։

Շառլ Միշելն էլ իր հերթին հայտարարել է․ «Մենք ցանկանում ենք, որ Իրանը կառուցողական դերակատարում ունենա Պաղեստինի, Ուկրաինայի հակամարտության և միջուկային խնդրի շուրջ համաձայնության հասնելու հարցերում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի