ՌԴ-ն հայտնել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով 56 խաղաղ բնակչի զոհվելու մասին․ Ուկրաինան պատասխանել է՝ հետևում է միջազգային իրավունքին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ուկրաինական հարձակման հետևանքով Կուրսկի շրջանում զոհվել է առնվազն 56 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 266-ը։ Այս տվյալները վերաբերում են մինչև սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածին, իսկ սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Կուրսկի շրջանում 31 խաղաղ բնակիչների մահվան մասին, հայտնում է Reuters-ը։

ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ 131 հազար բնակիչ լքել է այն տարածքները, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում։ Մոսկվան նաև մեղադրել է Ուկրաինային մի շարք խաղաղ բնակիչների տարհանմանը խոչընդոտելու համար, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից օկուպացված Սուջա քաղաքի մոտավորապես 70-120 բնակիչների:

Այս հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին Reuters-ին ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հետևում են միջազգային մարդասիրական իրավունքին և չեն հարվածում խաղաղ բնակչությանը։

«Քանի որ Ռուսաստանը մշտապես կեղծ թվեր և քարոզչություն է մատուցում, այդ պնդումները ստուգելու ոչ մի միջոց չկա։ Եթե Ռուսաստանը ցանկանում է տեղում ցույց տալ իրական իրավիճակը, կարող է մուտք գործել ՄԱԿ և Կարմիր խաչ», – ասել է Տիխին:

Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանում սկսվել է օգոստոսին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի