ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է իր ռուսական C-400 ՀՕՊ համակարգերը տեղափոխել ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազա

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ամառվա ընթացքում ԱՄՆ-ը մանրամասն առաջարկ է ներկայացրել Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հարցի լուծման հետ կապված, որը պաշտոնապես թույլ կտա երկրին հրթիռները պահել իր տարածքում, բայց, ըստ էության, դրանց վերահսկողությունը փոխանցել Միացյալ Նահանգներին։ Այս մասին հայտնում է հունական ekathimerini-ին։

Հաղորդվում է, որ քննարկումներում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն առաջարկ են ներկայացրել ռուսական համակարգերը Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք բազայի՝ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հատված տեղափոխելու վերաբերյալ:

Այդպիսով՝ Թուրքիան կխուսափի կտրուկ շրջադարձից, որն իր տեսանկյունից հավասարազոր կլինի միջազգային խայտառակության, միաժամանակ, չի խախտի Ռուսաստանի հետ իր պայմանագրի պայմանները կամ հնարավոր պարտադիր դրույթները։ Հաղորդվում է, որ չնայած հարցի բարդությանը՝ թվում է, թե երկու կողմերն էլ այժմ ցանկանում են, որ համապատասխան քննարկումները հաջող ավարտ ունենան, քանի որ դա կլուծի Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրը և Անկարային թույլ կտա վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին:

American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող, Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինը լրատվամիջոցին հաստատել է, որ հուլիսին Սպիտակ տան ու Պենտագոնի պաշտոնյաները ներկայացրել են առաջարկը շատ բարձր մակարդակով։

«Տարածաշրջանում իմ աղբյուրներն ասել են, որ 2024 թվականի հուլիսի 1-2-ը Թուրքիա կատարած այցի ժամանակ ԱՄՆ  պաշտպանության նախարարի օգնական Սելեստ Վոլանդերն ու նախագահի հատուկ խորհրդական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը վերջերս քննարկել են թուրք գործընկերների հետ F-35-ի գործարքը վերականգնելու հարցը: F-35 ծրագրին կրկին միանալու դիմաց նրանք Թուրքիայից պահանջում էին C-400-ները հանձնել ԱՄՆ-ին կամ փոխանցել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող հատված՝ Ինջիրլիք բազայում»,- ասել է Ռուբինը։

Պատասխանելով ekathimerini-ի հարցին, թե կոնկրետ ի՞նչ վիճակում են կողմերի միջև բանակցությունները, Պենտագոնի խոսնակ Ջավան Ռասնաքեն ասել է. «2019 թվականից մենք Թուրքիային փոխանցել ենք մեր դիրքորոշումը C-400 համակարգերի ձեռքբերման և դրա հետևանքների վերաբերյալ, որոնք ամրագրված են օրենսդրությամբ։ Այս թեմայով ԱՄՆ-ի դիրքորոշման կամ օրենսդրության մեջ որևէ փոփոխություն չի եղել»։

Մեկնաբանելով ինտենսիվ գործընթացի այս փուլը, որը տեղի է ունենում ԱՄՆ ընտրություններից մի քանի ամիս առաջ, Ռուբինն ասել է, որ «ամերիկյան արտաքին և պաշտպանական քաղաքականության ամենավտանգավոր ժամանակը վարչակազմի մայրամուտն է»։ Նախագահներն իրենց անկաշկանդ են զգում հաշվետվողականությունից։ Նրանք կարող են անել այն, ինչ ուզում են՝ առանց ընտրողների դեմ առերեսվելու։ Ըստ նրա՝ Բայդենի թիմն ավելի անխոհեմ է թվում, քան շատերը: Եթե ​​կա մի հարց, որի շուրջ պետք է կոնսենսուս լինի Վաշինգտոնում և Բրյուսելում, դա այն է, որ Էրդողանի Թուրքիան անկայունության ուժ է ամբողջ տարածաշրջանում։

Ըստ ekathimerini-ի աղբյուրների՝ թուրքական արձագանքն այս փուլում դրական չէ, սակայն ակնկալվում է, որ քննարկումները կշարունակվեն այս շաբաթ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Ըստ Ռուբինի՝ «նրանց թուրք գործընկերները մերժել են և հակադարձել, որ պարզապես դրանք կպահեն Թուրքիայի ներսում տուփի մեջ»։

Լրատվամիջոցը գրում է, որ հունական կողմը զգոն է F-35-ների հետ կապված և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր մտահոգությունն է հայտնել սեպտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցի ժամանակ։ Կոնգրեսի հունամետ կենտրոններն ուշադիր հետևում են այս խնդրին և պատրաստ են հարմարեցնել իրենց ռազմավարությունը՝ զարգացումներին համապատասխան։

Թարգմանությունը ՝ Էմմա Չոբանյանի