Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 319-ի․ իրավապաշտպաններ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» հրապարակել է երկրում քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որում ներառված է 319 մարդ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։ Նշվում է, որ նախորդ ցուցակի հրապարակումից հետո «հավատացյալներ» կատեգորիայից դուրս է մնացել երկու անձ՝ Ալիկ Ասլանովը և Էլշան Աբբասովը։ Միաժամանակ, ցուցակը համալրվել է 18 նոր քաղբանտարկյալով։

Ցուցակում ներառվել են ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Ռազի Ալիշովը, որը դատապարտվել է թմրանյութերի գործով, երիտասարդ տնտեսագետ Ֆազիլ Գասիմովը, երիտասարդ հետազոտողներ Բահրուզ Սամեդովը և Իգբալ Աբիլովը, ինչպես նաև նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովը։ Բացի այդ, ցուցակում ավելացել է ևս 13 հավատացյալի անուն։

Հասանովի խոսքով՝ ցուցակում 319 քաղբանտարկյալները դասակարգված են 10 խմբի։ Հայտնվել են նաև երկու նոր խմբեր։ Վերջերս ձերբակալված Իգբալ Աբիլովից բացի՝ «Ազգային փոքրամասնություններ» խմբում ընդգրկված են թալիշների երկու ներկայացուցիչներ՝ բլոգերներ Ասլան Գուրբանովը և Ռուսլան Վահաբովը, որոնք նախկինում ներառված էին ցուցակում այլ կատեգորիաներում։ Մեկ այլ նոր՝ «Պատերազմին դեմ ակտիվիստներ» խմբում են Բահրուզ Սամեդովը և Էմին Իբրահիմովը։

«Լրագրողներ և բլոգերներ» խմբում ընդգրկված է 18 հոգի, «Իրավապաշտպաններ» խմբում՝ 3, «Ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամներ» խմբում՝ 30, «Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրատներ» խմբում՝ 5, «Տերտերի գործով դատապարտվածների» խմբում՝ 7, «Գյանջայի գործով դատապարտվածների» խմբում՝ 13 մարդ, ևս 11-ը՝  «ցմահ ազատազրկվածների» խմբում։

«Հավատացյալների» խումբը շարունակում է մնալ ամենամեծը․ այստեղ կա 227 քաղբանտարկյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի