Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նախօրեին շենքի 9-րդ հարկից խնձոր նետած տարեց տղամարդն արգելանքից ազատ է արձակվել: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ նրան մեղադրանք է ներկայացվել խուլիգանության հոդվածով: «Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն արգելանքից ազատ է արձակվել»,- ասաց Աբրահամյանը:

