Գալստանյանը դատապարտվեց անհաջողության՝ Քոչարյանին, Սարգսյանին հանդիպեց․ շարժումը կձախողվի՝ նախկինների հետ է կապված․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
Բոլորը

Հայաստանում քանի՞ այլընտրանքային ծրագիր կամ հայացք կա Ադրբեջանի հետ հարաբերվելու՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրի» վարած քաղաքականությունից բացի։ Այս վեց տարում Փաշինյանի մոտեցումները փոփոխությունների են ենթարկվել՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից սկսած մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ներառյալ ԼՂ-ն։ Հոկտեմբերի 2-ին Բագրատ Գալստանյանը և նրան համախոհ ընդդիմադիր ուժերը հանրահավաք են հրավիրել, և ենթադրելի է՝ նորից Փաշինյանի կառավարության հեռացման պահանջ կդրվի։ Ինչի՞ մասին է այդ երկրորդ՝ այլընտրանքային ծրագիրը, որը դուրս է իշխանության մոտեցումներից։

«Կա ՔՊ-ի մոտեցումը հայ-ադրբեջանական հարաբերությունների, խաղաղության պայմանագրի, արտաքին հարաբերությունների վերաբերյալ, և կա այն մոտեցումը, թե այդ ամենը նրա համար է, որ Արևմւոտքը քանդի ՀՀ-ն, որ ՌԴ-ին պարտության մատնի։ Բայց դրա հետ մեկտեղ ասվում են թեզեր, որոնք իրար կապված էլ չեն հաճախ։ Ասեք՝ այսօր փողոցում ակտիվություն ցուցաբերող ընդդիմության մոտեցումը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ որն է, չկա այդպիսի հստակություն։ «Արժանապատիվ խաղաղություն» ասվածն ընդամենը բառեր են։ Եթե կոնկրետ հարցեր տաք՝ դուք եթե իշխանության գաք, մեկ ամսվա ընթացքում ուժով ազատագրելո՞ւ եք Ջերմուկի շուրջ Ադրբեջանի կողմից գրավված տարածքները, բանակցություններից հրաժարվելո՞ւ եք, զրոյի՞ց եք սկսելու, ի՞նչ հարաբերություններ եք հաստատելու Ադրբեջանի հետ։ ՌԴ-ն միշտ ասել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածք է, և շարունակում է ասել դա, ո՞րն է ընդդիմության մոտեցում, ո՞րն է ընդդիմության ծրագիրը»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Էդգար Վարդանյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Գալստանյանը փորձում է ընդդիմադիր շարժումը ինստիտուցիոնալ դարձնել, և ԱԺ ընտրությունների նախաշեմին կոալիցիայիով հանդես գալ։ Նա չի բացառում, որ Գալստանյանը առաջնորդի այդ ցուցակը՝ որպես ընդդիմության վարչապետի թեկնածու։ Սակայն Վարդանյանը կարծում է՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին հանդիպելը ձախողման է տանում ընդդիմադիր շարժումը, քանի որ նախկինների հետ կապվածությունը ակնհայտ է դառնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան