Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել ուժ կիրառել, եթե Իսրայելի գործողությունները չդադարեցվեն

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը պետք է ակտիվացնի ուժի կիրառումը՝ համաձայն 1950 թվականին ընդունված բանաձևի, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողանա կասեցնել Իսրայելի հարձակումները Գազայի հատվածում և Լիբանանում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը պետք է արագ իրագործի ուժի կիրառման լիազորությունը, ինչպես դա արել է 1950 թվականին «Միավորվել հանուն խաղաղության» բանաձևի դեպքում, եթե Անվտանգության խորհուրդը չկարողանա անհրաժեշտ կամք դրսևորել»,- ասել է Էրդողանը։

Բանաձևում ասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կարող է միջամտել, եթե Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական ​​տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա տարաձայնությունները հանգեցնեն նրան, որ նրանք չկարողանան պահպանել միջազգային խաղաղությունը:

Էրդողանը նաև ասել է՝ տխուր է տեսնել, որ մահմեդական երկրները չեն կարողանում ավելի ակտիվ դիրքորոշում ցուցաբերել Իսրայելի դեմ՝ կոչ անելով նրանց տնտեսական, դիվանագիտական ​​և քաղաքական միջոցներ ձեռնարկել՝ ճնշում գործադրելու Թել Ավիվի նկատմամբ՝ ընդունելու հրադադարը։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու իսլամական աշխարհին միջոցներ ձեռնարկել մեր տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար՝ լինեն նրանք մահմեդականներ, հրեաներ, թե քրիստոնյաներ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի