Կառավարության նիստում ընդունվել է որոշում, որը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով վնասված տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու, երթևեկության անվտանգությունը ապահովելու և Հայաստանի ճանապարհային ցանցի անընդհատությունը պահպանելու համար: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21002 «Տրանսպորտային օբյեկտների …

