Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Վարշավայում ԵԱՀԿ-ի համաժողովին ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Դաֆնա Ռենդի՝ նախօրեին արված այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը շարունակելու է դիտարկել ԼՂ-ում մարդու իրավունքների խախտումները։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, թե այդ հայտարարությունը «զարմացնում է» ու շարունակել Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել։ «Հետաքրքիր է, որ …

