Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ ԼՂ-ում մարդասիրական իրավունքի խախտումների մասին հայտարարությանը

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է  Վարշավայում ԵԱՀԿ-ի համաժողովին ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Դաֆնա Ռենդի՝ նախօրեին արված այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը շարունակելու է դիտարկել ԼՂ-ում մարդու իրավունքների խախտումները։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, թե այդ հայտարարությունը «զարմացնում է» ու շարունակել Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել։

«Հետաքրքիր է, որ չնայած ադրբեջանական տարածքների ռազմական օկուպացիայի ժամանակ Հայաստանի կողմից մարդկության դեմ կատարված լայնածավալ հանցագործություններին և ադրբեջանցիների սպանություններին, ամերիկյան կողմը միայն հիմա է անդրադառնում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերացման կարևորությանը։ Շուրջ 30 տարի Հայաստանի այս հանցագործությունները լիովին անտեսվել են Միացյալ Նահանգների կողմից։ Եթե ​​ամերիկյան կողմը ցանկանում է ցուցաբերել անաչառություն և արդար դիրքորոշում, ապա նախ պետք է պահանջի հետաքննել Հայաստանի կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունները, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի առաջ։ Հակառակ դեպքում, սա ոչ այլ ինչ է, քան հայկական քարոզչության ազդեցության տակ արված միակողմանի հայտարարություն, որը նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը և շեղել ուշադրությունը հայկական ագրեսիայի ընթացքում հարյուր հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումից»,-ասել է Հաջիզադեն։

Այս հայտարարությունից ստացվում է, որ Բաքուն ընդունում է Արցախում իր կողմից կատարված  հացագործություններն ու մարդասիրական իրավունքի խախտումները։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ԵԱՀԿ համաժողովում, մասնավորապես, հայտարարել է հետևյալը․

«Մենք կշարունակենք աշխատել ԵԱՀԿ շրջանակներում և այլ միջազգային ջանքերի միջոցով՝ լուծելու միջազգային իրավունքի մտահոգությունները, որոնք ծագում են տարածաշրջանի այլ մասերում։ Մենք շարունակում ենք դիտարկել Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի