Իսրայելն առաջիկա օրերին կարող է հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. Axios

Լուրեր

09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
Բոլորը

Առաջիկա օրերին Թել Ավիվը կարող է հարվածներ հասցնել իրանական նավթային և այլ ռազմավարական օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռային հարձակումների, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելական պաշտոնյաներին։ Իսրայելը մի քանի օրվա ընթացքում «զգալի պատասխան հարված» կհասցնի հրթիռային հարձակմանը, որը կարող է թիրախավորել նավթի արդյունահանման օբյեկտները և ռազմավարական այլ վայրեր:  Կդիտարկվեն բոլոր տարբերակները, այդ թվում՝ հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, գրում է պարբերականը։

Բացի այդ, Իսրայելը կարող է պատասխանել հարձակմանը` սպանելով կոնկրետ անձանց և ոչնչացնելով Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը: Ըստ Axios-ի՝ կոնկրետ պատասխան քայլերի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, քանի որ Իսրայելը ցանկանում է դրանք համաձայնեցնել ԱՄՆ-ի հետ։

Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, Վաշինգտոնը հասկացրել է Իսրայելին, որ աջակցում է Իրանի հրթիռակոծությանը պատասխանելու իր մտադրությանը, սակայն կարծում է, որ պատասխանը պետք է լինի հավասարակշռված։

Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել հրեական պետության ուղղությամբ, որոնցից շատերը որսացել են։ Այդուհանդերձ, սոցցանցերում տեսանյութերում երևում է, թե ինչպես են հրթիռներն ընկնում երկրի տարբեր հատվածներում։
Իսրայելի տարածքի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, նա անօրինական ներգաղթյալ է Գազայի հատվածից։ Շտապօգնության ծառայությունը հայտնել է մի քանի անձանց բեկորային վնասվածքներ ստանալու մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի