Հոկտեմբերի 6-ի լուսադեմին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս տանող ճանապարհին վճարային տերմինալ են քանդում: Նշված վայր ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու պարեկային կարգախումբը նկատել են, որ Մասիս-Չարբախ ճանապարհին՝ Նորաբաց գյուղի հատվածում, երկու տղամարդ մուրճով և լինգով փորձում են բացել վճարային տերմինալը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Տեսնելով …

