Հանգամանքները կդառնան ՄԻՊ ուսումնասիրության առարկա․ Մանասյանը՝ հանրահավաքի ժամանակ երեխային մանիպուլացնելու դեպքի մասին

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի կողմից բարձրացված՝ Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ երեխայի նկատմամբ հոգեբանական բռնության դեպքի ահազանգին։

Մանասյանը պատգամավորի գրառման մեկնաբանությունների բաժնում գրել է․ «Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ երեխայի լավագույն շահին առնչվող հարցը ՄԻՊ հաստատությանը ներկայացնելու համար: Հավաքներին երեխաների մասնակցության, այդ առումով երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու կարևորության, երեխայի իրավունքների պաշտպանության ու այդ բնագավառում առկա խնդիրներին բազմիցս եմ անդրադարձել նաև մի քանի ամիս առաջ հրապարակված հրապարակային հայտարարությունների շրջանակներում: Ձեր կողմից ներկայացված իրավիճակի հանգամանքները ևս կդառնան ՄԻՊ ուսումնասիրության առարկա»։

 

Իսկ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, հիշեցնենք, Ֆեյսբուքի իր էջում գրել էր․

«Մեր քաղաքացիներից ահազանգ ստացա այսօրվա անհնազանդության ակցիաներից մի դրվագի վրա, թե ինչպես են մանկահասակ երեխային՝ 4-5 տարեկան, «օգտագործում» որպես «գործիք»՝ խաղալով նրա փխրուն հուզական, հոգեբանական վիճակի վրա, մանիպուլացնելով նրան։

Նախ սովորեցնում են վանկարկել՝ «նեռին հեռացնել», հետո ստիպում իրենց հարցին ի պատասխան, թե «ի՞նչ պետք է անենք», բղավել՝ բառակապակցությունը։

Լրագրողի հարցին ի պատասխան, թե նեռը ով է, սովորեցնում ասել, որ «Նիկոլը»։

Ապա լրագրողի հարցին, թե ինչու՞ է նեռ, երեխան միամտաբար ասում է «գողություններ է արել», հավանաբար իմանալով, որ դա վատ բան է։

Ապա հարցնում են, թե ի՞նչ է գողացել, էլի սովորեցնում են ասել՝ «հայրենիք է գողացել»։

Սույն տեսանյութով խնդրում եմ ՄԻՊ Anahit Manasyan-ին ի նպաստ երեխայի լավագույն շահի ուսումնասիրել միջադեպը»։