Նիդերլանդները հաստատել է, որ Ուկրաինան Ամստերդամից ստացել է առաջին F-16 կործանիչները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը պաշտոնապես հաստատել է, որ Կիևը ստացել է առաջին F-16 կործանիչները, որոնք երկիրը պարտավորվել էր փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին, գրում է Current time-ը։

«Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ առաջին հոլանդական F-16 կործանիչները մատակարարվել են Ուկրաինային։ Դա բացարձակապես անհրաժեշտ է։ Խարկովում ես տեսել եմ ռուսական ավիահարվածներից վնասները և լսել հաճախակի օդային հարվածների տագնապի ազդանշաններ: Մնացած ինքնաթիռները կժամանեն մոտակա ամիսներին»,- Ուկրաինա կատարած այցից հետո գրել է նա X-ում։

Ամստերդամը, ընդհանուր առմամբ, Կիևին պետք է մատակարարի 24 ինքնաթիռ։ Բրեկելմանսը չի հայտնել, թե Ուկրաինան արդեն քանիսն ունի, սակայն ասել է, որ ավելի շատ F-16-ներ երկիր կժամանեն «առաջիկա ամիսներին՝ մինչև հաջորդ տարվա սկիզբը»։

Խարկով ու Կիև այցի ժամանակ նա նաև հայտարարել էր Ուկրաինայի հետ անօդաչու սարքերի համատեղ մշակման և արտադրության մասին, որի համար պատրաստվում են հատկացնել 400 մլն եվրո։

Բրեկելմանսը նշել էր, որ Կիևը հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ մատակարարման մասին  է խնդրում, մասնավորապես, կարևոր են Patriot զենիթահրթիռային համակարգերը։ Նիդերլանդներն Ուկրաինային տրամադրել է հակաօդային պաշտպանության այս համակարգերի բաղադրիչները և նախատեսում է ավելի շատ մատակարարել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 4-ին հաստատել էր, որ առաջին F-16 ինքնաթիռներն արդեն գտնվում են երկրում և ցուցադրել դրանք գաղտնի օդանավակայանում։ Դրանից  առաջ արևմտյան ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ Նիդերլանդներից Ուկրաինա է ժամանել վեց կործանիչ, մի քանիսն էլ սպասվում են Դանիայից։

F-16 կործանիչներն Ուկրաինային տրամադրում են Նիդերլանդները, Դանիան, Բելգիան և Նորվեգիան։

Թարգմանությունը ՝ Էմմա Չոբանյանի