Բարձրագույն խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը չի մեկնաբանում լուրերն այն մասին, որ իրեն պատկանող տարածքներում խուզարկություն է իրականացվել։ Factor.am-ի հետ զրույցում Վարդազարյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չունի, այս պահին զբաղված է։ Նշենք, որ Aysor.am-ը գրել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Ռուբեն Վարդազարյանի բնակարանում, ամառանոցում և ավտոտնակում, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում, լրատվամիջոցը տեղեկություն չունի։ …