Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցին նվիրված սգո միջոցառումները խաթարվել են Գազայից հրթիռակոծությամբ

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելում սգո միջոցառումները, որոնք սկսվել են  հոկտեմբերի 7-ի առավոտյան՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների կողմից երկրի վրա իրականացված լայնածավալ հարձակման տարելիցի օրը, մեկնարկից ընդամենը մի քանի րոպե անց խաթարվել են՝ Գազայի հատվածից հրետակոծության պատճառով, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հիշատակի արարողությունը Կիբուց Ռեյմում սկսվել է առավոտյան ժամը 6.29-ին․ հենց այդ ժամանակ են ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվել կիբուցի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին և սպանել Supernova երիտասարդական երաժշտական փառատոնի ավելի քան 370 մասնակիցների:

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի մասնակցությամբ սգո միջոցառումները սկսվել են մեկ րոպե լռությամբ։ Հավաքվածների թվում են եղել զոհվածների հարազատները։

Արարողության մեկնարկից ընդամենը երկու րոպե անց օդային տագնապ է հնչել տարածաշրջանի մի շարք բնակավայրերում՝ Գազայի հատվածից չորս արկ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են երեք արկը, ևս մեկ ընկած արկ հայտնաբերվել է բաց տարածքում։

ՀԱՄԱՍ-ի «Էսեդին ալ-Քասամ բրիգադն» անմիջապես ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ իր անդամները գնդակոծել են «թշնամական հավաքները» Ռաֆահ և Քերեմ Շալոմ սահմանային անցակետերում, ինչպես նաև Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող Կիբուց Հոլիցում:

Նախատեսվում է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի նախագահը հիշատակի արարողություն կանցկացնի հարավային Սդերոտ քաղաքում։ Նախատեսվում են նաև մի շարք այլ միջոցառումներ։ Երեկոյան հեռուստատեսությամբ կցուցադրվի նախապես ձայնագրված պաշտոնական արարողությունը։

Սպասվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստատեսային ուղերձով կդիմի ժողովրդին։

Հոկտեմբերի 7-ին սգո միջոցառումներ են տեղի ունենում նաև մի շարք այլ երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում և Շվեյցարիայում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի