Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ Կուրսկի շրջանում, Ուկրաինան լուծում է անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ և շահագրգռված չէ այդ տարածքների օկուպացմամբ։ Այս մասին նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Ուկրաինան շահագրգռված է ռուսական բազմաթիվ ռազմական օբյեկտների փաստացի ոչնչացմամբ, ռուսական զորքերի մնացորդներն ուկրաինական տարածքի վրա հրետանային և բալիստիկ հրթիռների հարվածներ թույլ տվող գծերից …

