Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին

Լուրեր

07.07.2026 | 18:03
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 17:57
Արարատում ապօրինի ընդերքօգտագործման գործերով ավելի քան 30 մլն դրամի վնաս է վերականգնվել
07.07.2026 | 17:49
Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար կճանաչվեն
07.07.2026 | 17:40
«Ուկրաինան ՆԱՏՕ-ում արտակարգ պաշտպանական կարողությունների աղբյուր է»․ Զելենսկին՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
07.07.2026 | 17:32
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
07.07.2026 | 17:30
Էդուարդ Սպերցյան․ «Օր, որը միշտ կմնա իմ սրտում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 17:22
Վերաքննիչ դատարանը Դավիթ Սանասարյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 17:15
Ֆինն Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդի» հետ
07.07.2026 | 17:12
ԱԱԾ-ն նախորդ շաբաթ գիշերը մուտք է գործել դատարաններ․ կարգադրիչներին հրահանգել են դուրս գալ
07.07.2026 | 17:10
Էրդողանի և Թրամփի հանդիպմանը քննարկվելու են Հարավային Կովկասը և «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիայի փոխնախագահ
07.07.2026 | 17:03
Կառավարությունը քննարկել է Երևանի և Գյումրիի ներդրումային առաջնահերթությունների պլանը
07.07.2026 | 16:54
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ 3000 քմ հողամասի կառուցապատման իրավունքը
07.07.2026 | 16:46
Սերբիայում ձերբակալել են ՌԴ-ի ենթադրյալ գործակալների՝ Գերմանիայում դիվերսիաներ ծրագրելու կասկածանքով
07.07.2026 | 16:35
Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 16:27
Էդվարդ Ասրյանն աշխատանքային այց է կատարել հատուկ բանակային զորամիավորում
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունները։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրումային հնարավորությունները և անդրադարձել այն ոլորտներին, որոնք կարող են հետաքրքրել եգիպտացի գործարարներին։

«Մենք կարևորում ենք Հայաստանի և Եգիպտոսի միջև համատեղ ներդրումային նախաձեռնությունների իրականացումը։ Երկու երկրների ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելով՝ մենք կարող ենք բացահայտել համագործակցության առավել հեռանկարային ոլորտները, ինչպիսիք են տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգիան, թեթև արդյունաբերությունը և տեքստիլը», – նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելություններն ու կարևորությունը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։