Զելենսկին ասել է, որ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից փոխադարձ հրաժարումը կարող է «ավարտել պատերազմի թեժ փուլը»․ FT

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու ասին փոխադարձ համաձայնությունը կարող է պատերազմի ավարտին ուղղված քայլ լինել, գրում է բրիտանական Financial Times-ը։

«Առաջին գագաթնաժողովի ժամանակ մենք տեսանք, որ էներգետիկ անվտանգության վերաբերյալ որոշում կարող է կայացվել։ Այսինքն՝ մենք չենք հարձակվում իրենց էներգետիկ ենթակառուցվածքի վրա, նրանք՝ մեր։ Սա կարո՞ղ է հանգեցնել պատերազմի թեժ փուլի ավարտին։ Կարծում եմ՝ այդպես է»,- լրագրողներին ասել է Զելենսկին։

Նախկինում Ուկրաինայի նախագահը բազմիցս անիմաստ էր անվանել բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ նա խաղաղության պատրաստակամություն չի դրսևորել և կարող է ռազմական գործողությունների ցանկացած դադար օգտագործել իր օգտին։

Ամերիկյան Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ այս տարվա օգոստոսին Ուկրաինան և Ռուսաստանը պետք է պատվիրակություններ ուղարկեին Դոհա՝ երկու կողմերի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի կնքման անուղղակի բանակցությունների համար, ինչը հավասարազոր կլինի մասնակի զինադադարի և երկու կողմերին շունչ քաշելու հնարավորություն կտա։

Սակայն, ըստ պարբերականի զրուցակիցների, անուղղակի բանակցությունները, որոնցում Կատարը հանդես էր գալիս որպես միջնորդ և առանձին հանդիպում էր ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ, խաթարվեցին Կուրսկի շրջան Ուկրաինայի անսպասելի ներխուժմամբ:

Ավելի ուշ թե՛ ուկրաինացի, թե՛ ռուսաստանցի պաշտոնյաներն այս հրապարակումն իրականությանը չհամապատասխանող անվանեցին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի