ԱՄՆ նախազգուշացումից հետո Թուրքիան արգելափակել է ռազմական արտադրանքի արտահանումը ՌԴ․ FT

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիան գաղտնի արգելել է ամերիկյան ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը նախազգուշացրել է Անկարային առևտուրը չդադարեցնելու հետևանքների մասին։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրների տեղեկություններով՝ Անկարան վերջին շաբաթներին փոփոխություններ է կատարել իր մաքսային համակարգերում՝ արգելափակելու ավելի քան չորս տասնյակ ապրանքների արտահանումը, որոնք Վաշինգտոնն ու նրա արևմտյան դաշնակիցները կենսական նշանակություն են համարում Ուկրաինայում կռվող Ռուսաստանի համար:

Թուրքիայի էլեկտրոնային մաքսային համակարգն այլևս թույլ չի տալիս «կռվի դաշտի համար ապրանքներ» ուղարկել Մոսկվա։ ԵՄ-ից նմանատիպ ապրանքներն ավելի վաղ էին արգելափակվել, հայտնել են երկու աղբյուրներ:

Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկի խոսքով՝ առևտրի սահմանափակումների մասին, որոնք առնչվում են քաղաքացիական ապրանքներին, ինչպիսիք են միկրոչիպերն ու հեռակառավարման համակարգերը, հրապարակայնորեն չեն հայտարարվել քաղաքական նկատառումներով։

Սրանք մտնում են արևմտյան արտադրության 50 «բարձր առաջնահերթ» ապրանքների ցանկում, որոնք ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն և Ճապոնիան համարել են ռուսական ռազմաարդյունաբերության համար կարևոր նշանակության: Դրանց թվում են առաջադեմ էլեկտրոնիկան, որոնք պարբերաբար հայտնաբերվում են Ուկրաինայում խոցված հրթիռներում և անօդաչու սարքերում, ինչպիսիք են պրոցեսորները և հիշողության քարտերը, ինչպես նաև հաստոցներ ու զենքի պատրաստման համար օգտագործվող այլ սարքավորումներ:

Ավելի վաղ էլ թուրքական բանկերը կտրուկ կրճատել էին բիզնեսը ռուս գործընկերների հետ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները նման գործարքներ իրականացնող ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցների սպառնալիքի մասին հրամանագիր էր արձակել։

Ըստ լրատվամիջոցի՝ նման վարքագիծը կարող է վկայել այն մասին, որ Թուրքիան աստիճանաբար հեռանում է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու սողանցքի իր դերից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան մաքսատուրքեր է սահմանում Ռուսաստանից պողպատե արտադրանքի համար։ Հետագայում ռուսական պողպատի վրա լրացուցիչ հարկ կկիրառվի 6-ից 9 տոկոսի չափով՝ կախված արտադրողից, ասվում է Թուրքիայի կառավարության որոշման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի