Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կրկին Աֆրիկայում mpox վիրուսի (կապիկի ծաղիկ) տարածման ահազանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարել։ ԱՀԿ-ի Արտակարգ իրավիճակների կոմիտեն նոր mpox-ի բռնկումը համարում է «միջազգային նշանակության առողջապահական արտակարգ իրավիճակ», Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Նրա խոսքով՝ Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում և Ուգանդայում, որտեղ …

