Մեծ Բրիտանիան F-16 վարելու համար 200 ուկրաինացի օդաչուի է վերապատրաստել

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան 200 ուկրաինացի ռազմական օդաչուների է պատրաստել F-16 կործանիչներ վարելու համար, հայտարարել է թագավորության պաշտպանության փոխնախարար Լյուկ Փոլարդը։

«Այսօր ես ներկա էի Թագավորական ռազմաօդային ուժերի վերապատրաստման ծրագրի օդաչուների ավարտական արարողությանը: Այս օդաչուները շուտով կթռչեն ուկրաինական F-16-ներով»,- գրել է Փոլարդը X սոցիալական ցանցում:

Նա նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան դա պահանջվի»:

Ուկրաինացի օդաչուների առաջին խումբը հիմնական վերապատրաստման ծրագիրը Մեծ Բրիտանիայում ավարտել է 2023 թվականի դեկտեմբերին։ Այնուհետև հաղորդվել է վեց փորձառու օդաչուների վերապատրաստման մասին, ևս տասը վերապատրաստվողներ մնացել են Բրիտանիայում՝ հիմնական թռիչքային և օդաբժշկական ուսուցման համար:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի դաշնակիցները 2023 թվականին տասնմեկ օդաչուի են պատրաստել F-16-ի համար: Դրանից հետո ԱՄՆ-ն արագացրել է փորձառու ուկրաինացի օդաչուների վերապատրաստման գործընթացը մինչև 6-ից 9 ամիս՝ կախված նրանց գիտելիքներից։ Դասընթացը կենտրոնացած է եղել կոնկրետ խնդիրների վրա, որոնք օդաչուները պետք է լուծեն ընթացիկ պատերազմի ժամանակ։

Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները The Wall Street Journal-ին հայտնել են, որ ուկրաինացի օդաչուները խնդիրներ են ունեցել F-16-ի անգլալեզու ձեռնարկն ուսումնասիրելիս, ոմանք էլ դիմադրել են ամերիկյան վարժանքների մեթոդներին: Դրա պատճառով հաճախ լարվածություն է առաջացել ՆԱՏՕ-ի երկրների հրահանգիչների և ուկրաինացիների միջև։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի