Վերին Լարսի ճանապարհի վրացական հատվածում սահմանափակումներ են մտցվում։ Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ «Բոլոր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կսահմանափակվի Դևդորակի թունելի հատվածում, որը գտնվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 132-135-րդ կմ-ում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ բոլոր տրանսպորտային միջոցների համար սահմանափակումը կգործի օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին։ …

