Լեռնային Ղարաբաղում մարդիկ դիտավորյալ կերպով ենթարկվել են կանոնավոր հարձակումների, ահաբեկման, տարրական իրավունքներից և համապատասխան կենսապայմաններից զրկվածության և զանգվածային տեղահանությունների։ Այս ամենն արձանագրել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերտառությամբ լայնածավալ փաստահավաք զեկույցում։ Դրանում մանրամասն ուսումնասիրվել են ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները՝ սկսած 2020 թվականի պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբեր՝ Արցախի դեմ Ադրբեջանի …

