Թուրքիայի հարավ-արևելքում քաղաքացիական մեքենաների վրա հարձակում է տեղի ունեցել։ Հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։ Թուրքական կողմը միջադեպի համար մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցիչներին։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ PKK-ն ականանետերով հարձակվել է միկրոավտոբուսի և խաղաղ բնակիչների տեղափոխող մեքենայի վրա։ Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, սահմանվել է հակաահաբեկչական …

