«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Սերգեյ Փարաջանով» ֆիլմը էկրան բարձրացավ նաև Բելգիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմն օրերս էկրաններ բարձրացավ նաև Բելգիայում: Փարաջանովին նվիրված ֆիլմը հոկտեմբերի 14-18 մասնակցել է հեղինակավոր «Film Fest Gent»-ին: Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա են եղել ռեժիսոր Զառա Ջյանը և պրոդյուսեր Շուշանիկ Միրզախանյանը: Ցուցադրությանը ներկա էին նաև ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, AGBU-ի ուսանողները և փառատոնի այլ մասնակիցներ: Նախքան ցուցադրությունը տեղի է ունեցել կարմիր գորգի արարողություն, որի ժամանակ հայկական պատվիրակության անդամները փառատոնի ղեկավար կազմին նվիրել էին հայկական մշակութային խորհրդանիշեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, Վենետիկում էր տեղի ունեցել «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան հեղինակավոր կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմին անդրադարձել էին այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են՝ Hollywood reporter, Business Doc Europe-ը, BBC-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող ֆիլմն ընդգրկված էր Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում, որտեղ մեկ անվանակարգում մրցում էին 9 ֆիլմ:

Հատկանշականն այն է, որ 20 տարի անց Հայաստանի դրոշը կրկին ծածանվում էր Վենետիկում:

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն- թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։
Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։

Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր ինչպիսինն են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը և պատերազմները ազդում մշակույթի և մշակույթային գործիչների վրա, որն է գուցե միակ ճիշտ ընտրությունը տոկսիկ իրականության պայմաններում և այլն: Կյանքն ու ստեղծագործելը պետք է գոյություն ունեն՝ չնայած արգելքներին և բռնապետություններին:

Ընդհանուր գաղափարների, նպատակների և լուծումների որոնում` տարբեր բարիկադներում գնտվող հերոսներով, որոնց միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը: Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ՝ Նորայր Կասպերը։ Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ` հեղինակային տեխնիկա։

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաև Մեծ Բրիտանիան: Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Անի Որսկանյանը, Զառա Ջյանը։ Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ Նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։

Փարաջանովն աշխարհահռչակ էր. նա մինչ օրս նշաձող և օրինակ է: Մեծ է նաև այս ֆիլմի աշխարհագրությունը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում, Սերբիայում՝ 2023թ-ի հունիսին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում (Լատվիա)՝ 2023 թ-ի օգաստոսին, որտեղ նկարահանվել են հարցազրույցներ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, Բեռլինում՝ 2024թ-ի փետրվարին,որտեղ նկարահանվեր է հարցազրույց Ատոմ Էգոյանի հետ և Երևանում՝ 2023 թ-ի հուլիս-հոկտեմբեր և 2024 թ-ի փետրվար ամիսներին՝ հարցազրույցներ Արտավազդ Փելեշյանի, Ժոել Շապրոնի, Ալի Համրաևի, Լևոն Աբրահամյանի հետ: 2024-ի հունվարին ֆիլմում նկարահանվելու նպատակով հատուկ ճանապարհորդությոն դեպի Երեւան կատարեց նաև Տարսեմ Սինգխը։ Երևանում է նկարահանվել նաև ֆիլմի խաղարկային մասը։