ՀՀ-ն ՌԴ-ի ծանր հարվածին պիտի սպասի՝ ԵՄ-ին անդամակցելիս, կփորձի պատժել․ պատրաստվել է անհրաժեշտ․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Եթե ՌԴ-ն փորձում է Ուկրաինային պահել իր ուղեծրում դաժան պատերազմով և այդ երկրի տարածքների օկուպացիայով, ապա Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի դեպքում ավելի փափուկ ուժ է կիրառում։ Նախօրեին կայացած ընտրությունների արդյունքում Մոլդովայում եվրոպամետ Մայա Սանդուն առաջին փուլով չհաղթեց, թեև 42 տոկոսով առաջինն է, բայց երկրորդ փուլ կլինի, որտեղ երաշխավորված չէ հաղթանակը։ ԵՄ-ին անդամակցելու հարցով՝ «Այո»-ն և «Ոչ»-ը համարյա նույնաքանակ ձայն են հավաքել՝ «Այո»-ն 50%-ն անցնում է 0,4-ից 0,5%-ով։

Վրաստանում տեղի են ունենում ԱԺ ընտրություններ, որը ևս եվրաքվեի նշանակություն ունի։ Իշխող «Վրացական երազանքը» համարվում է ռուսամետ քաղաքականություն վարող ուժ, և նրա դիմաց առկա են ընդդիմադիր ուժեր, որոնց օրակարգում է ԵՄ-ին միանալու հարցը։

Օրերս ՀՀ-ում հարցման տվյալներ հրապարակվեցին, ըստ որոնց՝ քաղաքացիների 56%-ը «Այո» կասի ԵՄ-ին անդամակցելուն, 13%-ը՝ «Ոչ», 25%-ը չի քվեարկի։ Բացի այդ, ՀՀ-ում արդեն 50 հազարից ավելի ստորագրություն է հավաքվել՝ ԵՄ-ին միանալու հարցով, և եթե ՔՊ-ն ԱԺ-ում կողմ քվեարկի ԵՄ-ի անդամակցելու հարցով օրինագծին, ըստ էության՝ ՀՀ-ն պետք է պաշտոնական հայտ ներկայացնի։

ՌԴ-ն կկարողանա՞ այս երկրներին վերադարձնել իր ուղեծիր, և ՀՀ-ի պարագայում ի՞նչ կարելի է սպասել։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ամենածանր պատիժը, որ Թուրքիայից և ՌԴ-ից կարող էր սպասել, արդեն եղել է․ «ԵՄ-ին անդամակցելու դեպքում ավելի մեծ պատիժ արդեն հնարավոր չէ։ Բայց նաև կարծում եմ՝ ԵՄ-ին անդամակցելիս ՀՀ-ն ՌԴ-ի ծանր հարվածին պիտի սպասի, չի ասի՝ հանգիստ գնացեք Եվրոպա, պատժելու են, իշխանությունը պիտի պատրաստ լինի։ ԵՄ-ին անդամակցելու դեպքում՝ լուրջ մարտահրավերներ կարող է լինեն, իշխանությունը մեծ անելիք ունի»։

Նա կարծում է, որ ՌԴ-ն դատապարտված է կայսրությունը վերականգնելու իր նպատակի մեջ, և հարակից երկրների վրա իշխանությունը կրկին տարածելու հարցում մեծ շանսեր չունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան