Վրաստանի իշխող ուժի պատգամավորները ստորագրել են նախագահ Զուրաբիշվիլիի իմփիչմենթի փաստաթուղթը․ այն կուղարկվի ՍԴ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի սահմանադրական առաջարկը, որը պատրաստել է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, այս շաբաթ կուղարկվի Սահմանադրական դատարան։ Փաստաթուղթը ստորագրել են 81 պատգամավորներ, որոնց ստորագրություններն այսօր հաստատել է ընթացակարգային հանձնաժողովը։

Սահմանադրական դատարանը մեկ ամիս ժամանակ ունի այն քննարկելու համար, ինչից հետո հարցը կդրվի քվեարկության՝ այն խորհրդարան ներկայացնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում։

«Վերջին իմփիչմենթի ընթացակարգից հետո, չնայած նրան, որ դատարանը նախագահին մատնանշել էր Սահմանադրության խախտման փաստերը, նախագահը շարունակել է նույն գործողությունները։ Վերջին իմփիչմենթից հետո նախագահի գործողություններում եղել են Սահմանադրության խախտումներ, ներկայացվում է դրա ինը տարբեր դեպք, և բոլոր ինը դեպքերում խոսքը գնում է նախագահի կողմից տարբեր հանդիպումների ժամանակ իր ներկայացուցչական լիազորությունները խախտելու մասին։ Նա այս ամենն արել է առանց կառավարության հավանության։ Սահմանադրական դատարանը մի անգամ նախագահին արդեն ասել էր, որ նման բանակցությունները պահանջում են կառավարության հավանությունը, սակայն նախագահը շարունակում է խախտել դա»,- ասել է խորհրդարանում «Վրացական երազանքի» անդամ Գեորգի Կախիանին։

Նա նշել է, որ եթե ունենան բարձր աջակցություն, ապա առաջին բանը, որ կանի հաջորդ խորհրդարանը, նախագահի լիազորությունների կասեցումն է։ Ըստ պատգամավորրի՝ իշխող ուժը կարծում է, որ ընտրությունների արդյունքներով՝ ավելի շատ մանդատներ է ստանալու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի