Մոլդովայում հանրաքվեն տեղի է ունեցել ՌԴ-ի և նրա վստահված անձանց աննախադեպ միջամտությամբ և ահաբեկմամբ. Պետեր Ստանո

Լուրեր

09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:45
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մոլդովայում Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն տեղի է ունեցել Ռուսաստանի և նրա խամաճիկների աննախադեպ միջամտության ֆոնին, հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն, փոխանցում է Interpressnews-ը։

«Քվեարկությունը տեղի ունեցավ Ռուսաստանի և նրա վստահված անձանց աննախադեպ միջամտության և ահաբեկման ներքո, որոնց նպատակն էր ապակայունացնել ժողովրդավարական գործընթացները Մոլդովայում։ Սրանք Ռուսաստանի և նրա խամաճիկների մշտական ջանքերն են՝ ոչ միայն Մոլդովայում, այլ նաև մեր դեմ, և սա երկարաժամկետ պայքար է։ Նրանք սահմաններ չունեն։ Մենք՝ Եվրամիությունը, հարգում ենք որոշակի սկզբունքներ՝ հաշվի առնելով օրենքները, բայց Ռուսաստանը և նրա դերակատարներն ու խամաճիկները չեն հարգում դրանք»,- ասել է Ստանոն։

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Եվրամիությանը երկրի անդամակցության հարցով հանրաքվեի արձանագրությունների 99%-ի մշակումից հետո Մոլդովայի Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 50,28%-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի