ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջին միավորը վաստակեց 2028 թ. աշխարհի առաջնության որակավորման գլխավոր փուլում։

Երկրորդ տուրում Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմը հյուրընկալվելիս մարտական ոչ-ոքի խաղաց Շվեդիայի հավաքականի հետ` 4:4։ Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում էին 4:0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը խփեց չորս գոլ ու խուսափեց պարտությունից:

Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գարեգին Մաշումյանը, մեկական գոլ խփեցին Միհրան Դերմենջյանը և Միքայել Ղանդիլյանը։ Մաշումյանն ու Ղանդիլյանը գոլի հեղինակ դարձան որպես դարպասապահ խաղալիս։

Առաջին տուրում հայ ֆուտզալիստները 2:3 հաշվով տնային պարտություն էին կրել Հունգարիայի հավաքականից, որը 6 միավորով առաջին խմբի առաջատարն է: Հայաստանն ու Շվեդիան ունեն 1-ական միավոր։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 9-ին՝ դարձյալ մրցելով Շվեդիայի թիմի հետ:

Դավիթ Եղիազարյան