Բայրամովը Բայդենի հատուկ օգնականի հետ ՀՀ-Ադրբեջանի կարգավորման գործընթացն է քննարկել

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային խնդիրները, Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները։

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ։

«Հանդիպման ընթացքում նախարարը մյուս կողմին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության համաձայնագրի, ինչպես նաև Ստամբուլում կայացած վերջին հանդիպման մասին։  Չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացին՝ ընդգծվել է, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ամենալուրջ խոչընդոտն Ադրբեջանի նկատմամբ  տարածքային պահանջների շարունակությունն է Հայաստանի մի շարք իրավական և քաղաքական փաստաթղթերում, հատկապես՝ Սահմանադրության մեջ»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտոնյան այսօր ավելի վաղ հադիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու նրան փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը՝ այս տարվա ընթացքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու կոչով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի