Բայդենը նամակ է ուղարկել Ալիևին՝ կոչ անելով այս տարի ավարտել ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքումը

Լուրեր

27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին։ Ադրբեջանի նախագահականի հաղորդմամբ՝ Քարփենթերն Ալիևին է հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բայդենը նամակում նշում է, որ գոհ է Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռք բերված շարունակական առաջընթացից խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը կծառայի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Ի հավելումն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովմանը՝ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ամբողջ տարածաշրջանը՝ հնարավորություն տալով ավելի մեծ առևտուր, ներդրումներ և կապ ունենալ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միջև: Քանի որ COP29-ում աշխարհի ուշադրությունն ուղղված է դեպի Բաքուն, դուք աննախադեպ հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Խաղաղության համաձայնագրի չլուծված կետերը վերջնական տեսքի բերելը կպահանջի կրեատիվություն և փոխզիջում երկու կողմերից: Բայց վստահ եմ, որ դուք կշարունակեք օգտվել այդ հնարավորությունից։ Հրավիրում եմ համաձայնագրի ստորագրումն ավարտին հասցնել այս տարի»,-ասվում է նամակում։

ԱՄՆ նախագահը նաև աջակցության պատրաստակամություն է հայտնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի