Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային աջակցության համար 35 միլիարդ եվրոյին

Լուրեր

09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային աջակցության  համար 35 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրելու առաջարկին։ Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 22-ին։

Քվեարկությանը մասնակցել է Եվրախորհրդարանի 635 պատգամավոր, որոնցից 518-ը կողմ է քվեարկել, 56-ը՝ դեմ, 61-ը՝ ձեռնպահ։ Մինչ այս, բանավեճը տևել է մի քանի ժամ։

«Այս քվեարկությամբ մենք հզոր ազդանշան ենք ուղարկում, մենք օգտագործում ենք ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները Ուկրաինային աջակցելու համար, և Ռուսաստանը, որպես ագրեսոր երկիր, պետք է վճարի և կվճարի»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Իր հերթին վարչապետ Դենիս Շմիգալը Telegram-ում գրել է, որ «սա ԵՄ-ի կարևոր ներդրումն է G7-ի 50 միլիարդ դոլարի (ավելի քան 45 միլիարդ եվրո) վարկի շրջանակում՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները, ինչը կօգնի ապահովել Ուկրաինայի անմիջական ֆինանսական կարիքները»:

Միաժամանակ, հայտնի է, որ վերջնական գումարը, որը ԵՄ-ն որպես վարկ կտրամադրի Ուկրաինային, կարող է ավելի քիչ լինել՝ կախված նրանից, թե G7-ի մյուս երկրներն ինչ ներդրումներ կկատարեն։

Այսօր առավոտյան Մեծ Բրիտանիան հայտարարեց G7-ի վարկի իր մասնաբաժնի մասին՝ շուրջ 3 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինային տրամադրել մինչև 20 միլիարդ դոլար՝ որպես G7-ի վարկի մաս, որը կմարվի՝ օգտագործելով Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթը։ Սակայն այս պահին դեռևս վերջնական որոշում չկա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի