ԲՏԱ նախարարի նախկին տեղակալ Ավետ Պողոսյանն ընտրվեց ՀՌՀ անդամ
Քաղաքականություն
23.10.2024 | 13:15Ավետ Պողոսյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանն այսօրվա նիստում հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 66-ը: Ավետ Պողոսյանին կողմ են քվեարկել քվեարկությանը մասնակցած բոլոր պատգամավորները:
Հիշեցնենք, որ մինչև այդ Ավետ Պողոսյանը զբաղեցնում էր ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնը։