«Հըզբոլլահ»-ի ԱԹՍ-ն հարվածել է Իսրայելի վարչապետի ննջասենյակի պատուհանին․ Kan

Լուրեր

09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 19-ին լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքը վնասել է նրա տան ննջասենյակի պատուհանը, հաղորդում է պետական Kan ռադիոկայանը։

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է նստավայրի վրա գրոհած անօդաչու թռչող սարքի մասին, սակայն վնասի մասին տեղեկություն չի նշվել։ Հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, Նեթանյահուն տանը չի եղել։

Անվտանգության ծառայությունում աղբյուրը Kan-ին պատմել է, որ ԱԹՍ-ի հարվածն ուղիղ է եղել, և Կեսարիայում Նեթանյահուի տանը «զգալի վնաս է հասցվել»։ Քանի որ իսրայելցի զինվորականները միանգամից չեն կարողացել որոշել ԱԹՍ-ի թռիչքի ուղղությունը, տագնապ է հայտարարվել թիկունքային շրջանում, այլ ոչ թե այն թաղամասում, որտեղ տեղակայված է նստավայրը։

Kan-ի տեղեկություններով՝ այդ օրը նստավայրի ուղղությամբ առնվազն 2 ԱԹՍ է արձակվել, սակայն դրանցից մեկը բախվել է Կեսարիայում մեկ այլ շենքի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի