ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մի շարք հուշարձաններ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Նորավանքում թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ քննարկվել են Բուրթելաշեն (Սբ Աստվածածին) եկեղեցու հատակի պեղման, ընթացիկ նորոգումների, տապանաքարերի պահպանության, ցուցանակների …

