Էրդողանի գլխավոր դաշնակիցը հայտարարել է, թե Օջալանի ցմահ ազատազրկումը կարող է վերանայվել, եթե PKK-ն լուծարվի

Լուրեր

05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին առաջարկել է վերանայել Աբդուլլահ Օջալանի ցմահ ազատազրկման պայմանները, եթե քուրդ զինյալների առաջնորդը համաձայնի հայտարարել արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) լուծարման մասին։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բահչելին PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հրավիրել է ելույթ ունենալ խորհրդարանում։

«Եթե ահաբեկիչների ղեկավարի [Օջալանի] մեկուսացումը հանվի, թող գա և ելույթ ունենա խորհրդարանում DEM կուսակցության խմբի նիստում, հայտարարի, որ ահաբեկչությունն ամբողջությամբ ավարտվել է և PKK-ն ցրվել է»,- ասել է Բահչելին։

Ավելի հեռուն գնալով՝ նա ակնարկել է նման քայլի դիմաց Օջալանին բանտից ազատելու մասին։

«Եթե նա ցուցաբերի նման տոկունություն, ապա հույսի իրավունքի իրացման իրավական կարգավորման ճանապարհը լայնորեն  բաց կլինի»,- ասել է Բահչելին։

Նա ակնարկել է 2014 թվականի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մասին, որը պարտավորեցրել է Թուրքիային «հույսի իրավունք» տալ այն դատապարտյալներին, որոնք ցմահ ազատազրկում են կրում առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել իր ազգայնական դաշնակցի նախաձեռնությանը, որը լայնորեն դիտարկվում է որպես քրդերի հետ պոտենցիալ խաղաղության նոր գործընթաց։

«Մենք հուսով ենք, որ Ժողովրդական դաշինքի բացած պատմական հնարավորությունների պատուհանը չի զոհաբերվի անձնական շահերին։ Մենք ցանկանում ենք միասին կառուցել Թուրքիա՝ առանց ահաբեկչության»,- ասել է Էրդողանը իր կուսակցության խորհրդարանական խմբի հետ հանդիպմանը։

Ի պատասխան Բահչելիի հայտարարության՝ քրդամետ «Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության համանախագահ Թուլայ Հաթիմօղուլլարը ևս մեկ անգամ պահանջել է վերացնել Օջալանի նկատմամբ կիրառվող շփման արգելքը և մեկուսացումը։

«Աբդուլլահ Օջալանը խաղաղության բանակցող է։ Լուծման ճանապարհը խորհրդարանն է»,- ասել է նա։

Նշենք, որ օրերս էլ Դևլեթ Բահչելին զարմանալի քայլ էր արել՝ խորհրդարանի բացման նիստում սեղմելով քրդաամետ DEM կուսակցության պատգամավորների ձեռքերը։

Ազգայնական գործիչը պարբերաբար տարբեր վիրավորանքներ է հնչեցնում քրդամետ կուսակցության և նրա պատգամավորներին հասցեին, նաև կոչ է անում փակել կուսակցությունը՝ մեղադրելով PKK-ի հետ համագործակցելու մեջ։

Փորձագետները նշում են, որ Էրդողանը ցանկանում է  հաշտվել քրդամետ կուսակցության հետ՝ նոր սահմանադրության նախապատրաստման համար, որպեսզի կարողանա կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։

2023 թվականի նախագահական ընտրություններում Էրդողանի թեկնածությունը նույնպես հակասական էր, քանի որ նրա պաշտոնավարման երկու ժամկետը լրացրել էր՝ 2014 թվականին նախագահ դառնալուց հետո։

Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Անկարայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև խաղաղության բանակցություններ են անցկացվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի