Կանայք անվտանգային ոլորտում պետք է մասնակցեն քաղաքականության ձևավորմանն ու որոշումների կայացմանը. Սոսի Թաթիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
Բոլորը

Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը «ՕքսԵՋեն»-ի մեկնարկած «Կանանց փորձագիտական գիտելիքների և հմտությունների կարևորությունը խաղաղության և անվտանգության գործընթացներում» հանրային իրազեկման արշավի կին խաղաղարար-փորձագետներից է։ Factor TV-ի հետ զրույցում նա պատմեց իր փորձառության մասին, թե ինչպես ստացվեց, որ սկսեց զբաղվել անվտանգության հարցերով, հայտնվելով՝ հակամարտային և հետհակամարտային իրավիճակներում գտնվող երկրներում ՄԱԿ-ի առաքելություններում։ Հայաստանյան իրականությունում նախկինում չտեսնված և փոքր ինչ անսովոր իրավիճակ էր, երբ կինը խոսում է պետության անվտանգության համակարգից, զբաղվում է զինված ուժերի բարեփոխումներով։ Հայաստանյան իրականությունում ընդունված էր, որ միայն պատերազմների մասնակից ազատամարտիկները խոսեն անվտանգությունից։ Մեր հարցին, թե ինչ մարտահրավերների է բախվել որպես կին խաղաղարար, ի՞նչ դժվարություններ է ունեցել հանրության առաջ այսպիսի օրակարգով խոսելիս, Սոսի Թաթիկյանը նշեց․

«Ես իմ հարցազրույցները սկսեցի մոտ հինգ տարի առաջ, սկզբում լարված էի, բայց դա կարճ տևեց և ես մեկ-երկու շաբաթ անց ես հասկացա, որ ունեմ որոշակի փորձ, որը իմ առավելությունն է, և ես այն կարող եմ կիսել, ինչը կարող է օգտակար լինել Հայաստանի հանրության համար։ Սակայն, այո՛, Հայաստանում մի քանի տարի առաջ շատ ավելի պահպանողական էին, քանի որ կար այն մտայնությունը, թե ինչպես կարող է կինը զբաղվել անվտանգային հարցերով, եթե նա բանակում չի ծառայել։ Իսկ հիմա մենք քննարկում ենք նույնիսկ բանակում կանանց ծառայության հարցը»։ Սոսի Թաթիկյանը նշում է, որ պետական ծառայության ոլորտում առկա է պոզիտիվ դինամիկա՝ բարձր պաշտոններում կանանց ներգրավվածության առումով․ «Պոզիտիվ դինամիկան այն է, որ մենք ունենք առնվազն երեք բարձրաստիճան կին մեր անվտանգային համակարգում՝ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը, ՀՀ Գլխավոր դատախազը, ՆԳՆ փոխնախարարը։ Նրանք ղեկավարում են անվտանգային ոլորտներ՝ լինելով երիտասարդ կանայք։ Ինչքան ես հետևել եմ, կարող եմ նշել, որ երեքն էլ իրենց արդարացրել են, դրսևորում են, բայց Անվտանգության խորհրդում երբեք կին չէր եղել»։

Սոսի Թաթիկյանը հարցազրույցում մանրամասն խոսում է կանանց առջև հարուցվող խոչընդոտներից, դրանք հաղթահարելու հնարավորություններից, և հավասար հնարավորություններ ապահովելու անհրաժեշտությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան