Թուրքիայում 16-ամյա դեռահասը 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ «Էրդողանին վիրավորելու» համար

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

Թուրքիայում 16-ամյա պատանին դատապարտվել է 10 ամիս 10 օր ժամկետով ազատազրկման՝ «նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու» մեղադրանքով, սակայն դատարանը որոշել է հետաձգել պատժի հրապարակումը, գրում է Duvar-ը։

Գործը բացվել է մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դեռահասին մեղադրել են նախագահական ավտոշարասյան անցման ժամանակ անպարկեշտ արտահայտություններ օգտագործելու մեջ։ Հաղորդվում է, որ նախագահի թիկնապահը հրահանգել է նրան ձերբակալել։ Մեկ օր կալանքի տակ անցկացրած ավագ դպրոցի աշակերտը հերքել է մեղադրանքները։

«Վեց ամիս առաջ (դեպքից առաջ) ավտովթարի եմ ենթարկվել, այդ օրը հետիոտնային անցումում սպասելիս վախեցա և արձագանքեցի.։ Արագ մոտեցող մեքենային, ես չգիտեի, որ որևէ պետական ​​պաշտոնյա, այդ թվում՝ նախագահը, այնտեղ կլինի»,- նշել է նա։

Չնայած դրան՝ նա մեկ գիշեր անցկացրել է կալանքի տակ։ Ստամբուլի խաղաղության քրեական դատավորը երեխային ազատ է արձակել դատական ​​հսկողության պայմաններում, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքում ամենշաբաթյա ստորագրության պարտավորությամբ և ճանապարհորդության արգելքով։ Այդ միջոցներն ուժի մեջ էին մինչև սեպտեմբերի 30-ը:

Սակայն նախագահ Էրդողանն իր փաստաբան Ահմեդ Օզելի միջոցով միջնորդություն է ներկայացրել՝ աշակերտին պատժելու պահանջով։ Վերջինի փաստաբան Քարդելեն Աթեշչին պահանջել է վերանայել տեսախցիկների տեսագրությունները՝ հաստատելու համար պնդումները, սակայն դատախազը հրաժարվել է հետագա հետաքննությունից՝ պնդելով, որ Ստամբուլի ամենաբանուկ շրջաններից մեկում ձայնագրություններ չկան:

Դատարանում փաստաբանը պնդել է, որ մեղադրանքներն անհիմն են՝ հիմնավորված դեռահասի և վկաների ցուցմունքներով։ Նա նաև քննադատել է իրավական գործընթացը՝ հայտարարելով, որ երեխայի լավագույն շահերն անտեսվել են ամբողջ ընթացքում։

Դեկտեմբերի 12-ի երրորդ նիստի ժամանակ դատարանն ավագ դպրոցի աշակերտին դատապարտել էր մեկ տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն մեղմացուցիչ հանգամանքների պատճառով այն կրճատել էր մինչև 10 ամիս 10 օրվա։

Նշվում է, որ դատավճռի հրապարակումը հետաձգվել է, այսինքն՝ եթե դեռահասը հինգ տարվա փորձաշրջանում որևէ իրավախախտում չկատարի, ապա պատիժը կվերացվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի