Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհել է միջազգային հանրության կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունից։ Նա հայտարարել է, թե «Հայաստանի համար Մարշալի նոր պլան է պատրաստվում»։ «Այժմ Ադրբեջանի կառավարությունը միջոցներ է հատկացնում վերականգնողական և վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև տարածքների ականազերծման համար։ Հայաստանն է ավերվածությունների պատճառը, բայց …

